Կանաչ ստվերներ, սպիտակ կետ
Կանաչ ստվերներ, սպիտակ կետ անգլ.՝ Green Shadows, White Whale | |
---|---|
Հեղինակ | Ռեյ Բրեդբերի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | soft science fiction?, ֆենթեզի և գիտական ֆանտաստիկա |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | Իռլանդիա |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | 1992 |
Կանաչ ստվերներ, Սպիտակ Կետ (անգլ.՝ Green Shadows, White Whale), Ռեյ Բրեդբերիի վեպը, որը առաջին անգամ լույս է տեսել 1992 թվականին։ Այս ստեղծագործությունը մասամբ ինքնակենսագրական տեղեկություններ է պարունակում։ Վեպը գրվել է «Իռլանդական ցիկլի» մեջ մտնող հին պատմվածքների հիման վրա, ինչպես նաև պարունակում է 33 նոր գլուխներ։
Գրողի խոսքերով այս գիրքը ուշացած սիրո խոստովանություն է մարդկանց, երկրին և ժողովրդին, որոնց հետ ճակատագիրը նրան կապել է շատ տարիներ առաջ։
Իռլանդական ցիկլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում (տարբեր թարգմանություններով) | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1956 | Պահքի առաջին գիշերը | The First Night Of Lent |
1958 | Մեծ ավտովթար անցած երկուշաբթի | The Great Collision of Monday Last |
1959 | Վայրի գիշեր Գոլուէյ փոքրիկ քաղաքում | A Wild Night in Galway |
1961 | Օ’ Կոննելլա կամրջի մուրացկանը | The Beggar on O’Connell Bridge |
1962 | Ինչպես գոյատևել կիրակի օրը | Getting Through Sunday Somehow |
1963 | Սպրինտ օրհներգից առաջ | The Anthem Sprinters |
1964 | Սառը քամի, տաք քամի | The Cold Wind and the Warm |
1969 | Նոր չարագուշակ ուրվական / Նոր ամրոցի ուրվականներ | The Haunting of the New |
1969 | Սարսափելի մեծ հրդեհ կալվածքում | The Terrible Conflagration Up at the Place |
1970 | ՄակԳիլլահեսի եղբայրը | McGillahee’s Brat |
1984 | Բանշի | Banshee |
1985 | Վերջին թասը տանտիրոջ պատվին | One for His Lordship, and One for the Road! |
1992 | Որսորդական հարսանիք | The Hunt Wedding |
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս վեպի իրադարձություները տեղի են ունենում Իռլանդիայում («Զմրուխտյա կղզում»), որտեղ 1953 թվականին գրողը մեկնել է հոլիվուդյան ռեժիսոր Ջոն Հյուսթոնի հրավերով, որպեսզի ստեղծի սցենար «Մոբի Դիքի» (1956) էկրանավորման համար։ Բրեդբերին ազնվորեն խոստովանել է Հյուսթոնին, որ «երբեք չի կարողացել հաղթարարել այդ անիծված վեպը», Հյուսթոնը նրան մեկ գիշեր տվեց ընթերցանության համար և արդյունքում Բրեդբերիին վերցրեցին թիմ[1]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կանաչ ստվերներ» անվանումը կապված է իռլանդական լանդշաֆտների և տեսարանների մասին հերոսի առաջին տպավորության հետ, ողողված արևի ճառագայթներով և նման «գովազդային պաստառներին»։
Ես նայեցի «Դան Լերիի» տախտակամածից և տեսա Իռլանդիան։ Հողը կանաչ էր։ Ոչ միայն միագույն կանաչ է, այլ իր բոլոր գունային երանգներով։ - Ռեյ Բրեդբերի, Կանաչ ստվերներ, Սպիտակ Կետ
|
… Ես եկել եմ, որպեսզի սպանեմ և քերթեմ Սպիտակ Կետին։
— Քերթել, – գրեց նա։ — Սպանել Սպիտակ Կետին։ Դա, ուրեմն, Մոբի Դի՞ կն է - Ռեյ Բրեդբերի, Կանաչ ստվերներ, Սպիտակ Կետ
|